copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:47 02-01-2022

Կառավարության հաշվեկշռում գրանցված «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Կոտայքում իրար են բախվել

Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Լիա Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 118 ԼԼ 50 համարանիշի և Լաուրա Գալստյանի վարած Mitsubishi մակնիշի 51 RN 111 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։ Վթարի պատճառն էլ ճանապարհի մերկասառույցն է, ու միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ իրականացնել։

Toyota-ն գրանցված է ՀՀ կառավարության հաշվեկշռում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում