copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:32 02-01-2022

Ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավարտվում է հերթական տարին, սակայն դժվարանում եմ այն բնութագրել... Դժվարանում եմ, որովհետև 2020-ի դեկտեմբերի 31-ի այս ժամերին մտածում էի, որ 2021-ին ամեն ինչ կփոխվի, և մենք կամաց-կամաց մեզ հավաքելով ու ինքներս մեզ վերագտնելով, նորից կդառնանք ինքնավստահ ու Երկիր կառուցող ժողովուրդ... Բայց, ցավոք, մեր իսկ մեղքով, մենք ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել... Կորցնելով հանդերձ, մնացինք անհաղորդ մեր երկրի հետ կատարվող այն ամեն վատին, ինչ մեզ համար նախապատրաստում և կյանքի էին կոչում դրսի և ներսի մեր թշնամիները: Իսկ մեզնից ամեն մեկն, ասես, այդ ամենն անտեսելով, փորձում էր ընդհանուր ցավի արանքում փնտրել սեփական երջանկությունը... Եվ այդպես 365 օր՝ չեզոք, անհաղորդ և առանց փ ո խ վ ե լ ու...

...Շատ կուզեի, որ թեկուզ ուշացումով, բայց գոնե այս տարին հայ մարդու համար լիներ փոխվելու և սեփական ինքնությունը վերագնահատելու ու վերագտնելու տարի... Սա ընդունեք որպես և անկեղծ ցանկություն, և որպես շնորհավորանք...

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի