Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:01 27-12-2021

Սոցիալական բնակարանաշինության նոր ծրագրեր են սպասվում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական բնակարանաշինության ու բնակապահովության ոլորտում մշակում է ռազմավարություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և հավելել, որ նախկինում նման ռազմավարություն, ըստ էության, չի եղել: Կան միջազգային գործընկերներ, որոնք հետաքրքրված են այս ոլորտում համագործակցությամբ, մասնավորապես, Ֆրանսիան:

«Ռազմավարությունը ու դրանից բխող քայլերի հաջորդականությունը հնարավորություն կտա ունենալ բնակապահովության նոր ծրագիր: Այն ուղղված կլինի ինչպես սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ երիտասարդ ընտանիքներին: Ծրագիրը կարող է ունենալ նաև բիզնես բաղադրիչ»,-ասել է նախարարը:

Թե ծրագիրը կոնկրետ, որ մոդելով է իրականացվելու, նախարարը դժվարանում է ասել: Նա ընդգծել է, որ այժմ ուսումնասիրում են միջազգային ինչպես հաջողված, այնպես էլ չհաջողված փորձերը: Նարեկ Մկրտչյանի կարծիքով, օրինակ, նախընտրելի չէ բոլորին մեկ տարածքում տեղավորելն ու առանձին թաղամասեր առանձնացնելը:

Նախնական տվյալներով 2022 թվականի գարնան վերջում ռազմավարությունն ավարտված կլինի:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.