copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:09 27-12-2021

Ճապոնիայում դպրոց ընդունվելիս երեխայի սեռը չեն հարցնի

Ճապոնիայում պետական ​​ավագ դպրոցներ ընդունվելու համար դիմող աշակերտները այժմ կարող են դիմումի ձևում չնշել իրենց սեռը, հաղորդում է Kyodo News-ը՝ հղում անելով տեղական կրթության հարցերով խորհուրդների հայտարարություններին:

Օրինակ, Տոտիգի պրեֆեկտուրայի կրթության հարցով խորհուրդը հայտարարել է, որ «հարգում է սեռական բազմազանությունը», իսկ Տիբայի նրանց գործընկերները գտնում են, որ «սեռը» սյունակը հեռացնելու հետ կապված որևէ խնդիր չի առաջանա:

Նորամուծությունը կտարածվի երկրի բոլոր պրեֆեկտուրաների վրա, բացառությամբ Տոկիոյի, որտեղ դպրոցներում ընդունելության ժամանակ կշարունակի գործել ըստ գենդերային պատկանելության քվոտաների համակարգը։ Սակայն Ճապոնիայի մայրաքաղաքում այս համակարգը երկար ժամանակ քննադատության է ենթարկվում. օրինակ, տղաների և աղջիկների համար առանձին անցողիկ միավորները սեքսիստական են անվանում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում