Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:21 25-12-2021

Դատարկություն, հոգու սով․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դատարկություն, հոգու սով։

Ինչպես բազմիցս ասել եմ, այդ վարչապետ կոչեցյալին չեմ կարողանում ոչ լսել, ոչ տեսնել։ Այսօր, 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման հյուրն էի և հաղորդավարուհի Մարիաննա Ղահրամանյանը մի քանի հատվածներ ներկայացրեց դրա երեկվա ասուլիսից։


Այս վերջին երեք տարիների ընթացքում, թվում էր, թե այլևս ոչնչի վրա չես զարմանա, բայց․․․

Բայց, այն ինչ երեկ բարբառել է այդ երևույթը, արդեն վեր է մարդկային երևակայությունից։ Կարծում եմ նույնիսկ, երկիրը գրաված, ասպատակած թշնամու ղեկավարը այսպես չէր վարվի և նվաճված ժողովրդին այսպիսի խոսքերով չէր նվաստացնի։ Եվ բացի որոշ զայրացած գրառումներից և խոսքերից, ոչինչ չի կատարվում։

Շշմելու է, որ վարչապետ կոչեցյալի անձնական օգտագործման պատգամավորները, նախարարները, չիրավապահ մարմինների աշխատողները, այս խոսքերից հետո շարունակում են հավատարմորեն ծառայել նրան։ Բա, իրենց «անկախ» կոչող տարբեր գործիչնե՞րը, բա ժողովու՞րդը, բա «ընդդիմությու՞նը»։ Միթե՞ բոլորս հանձնվել ենք և հաշտվել հայրենիքի վերջնական կորստի մտքի հետ։ Թերևս՝ այո, քանի որ փողոցը դատարկ է․․․Թե՞ մեր բոլորի գլուխն է դատարկ և մեզ բոլորիս պատել է հոգու սովը․․․»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան