copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:17 24-12-2021

Հովհաննես Հովեյանը երդմամբ ստանձնեց Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնը

Դեկտեմբերի 23-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Մարտունի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հովհաննես Հովեյանի երդմնակալության եւ պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի նորընտիր ավագանու անդամները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները, Մարտունի համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր` Ռուսաստանի Դաշնությունից։

Հովհաննես Հովեյանը ողջունել է ներկաներին, այնուհետև ընթերցել է երդման տեքստը.

«Ստանձնելով Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին»։

Երդման տեքստի ընթերցումից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Հովհաննես Հովեյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն էլ ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Շնորհավորելով եւ բեղմնավոր աշխատանք մաղթելով Մարտունի համայնքի նորընտիր ղեկավարին՝ մարզպետն ու թեմի առաջնորդական տեղապահը հույս են հայտնել, որ Հովհաննես Հովեյանը, ով Վարդենիկ համայնքն անընդմեջ ղեկավարել է 16 տարի, կառավարման իր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Մարտունի խոշորացված համայնքի արդյունավետ ղեկավարմանը, առաջընթացին ու զարգացմանը։

Մարտունի համայնքի նորընտիր ղեկավարը, շնորհակալությունը հայտնելով նման պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար, վստահեցրել է ներկաներին, որ անելու է հնարավորը՝ Մարտունի խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում համաչափ զարգացում ու առաջընթաց ապահովելու, բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, իրեն վերապահված լիազորություններն անթերի իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը