Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:20 24-12-2021

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Գավառի, Սիսիանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել