copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:43 24-12-2021

Մանրամասներ Փաշինյանի և ՔՊ-ի փակ հանդիպումից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպումից։ Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել:

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն էր տեղի ունեցել: Երեկվա փակ հանդիպմանը հիմնականում խոսել է Փաշինյանը, իսկ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հարցեր են ուղղել վարչապետին հանդիպումից հետո սպասվող ակնկալիքների մասին:

Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ մեր աղբյուրների, որևէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»: Կա նոր քաղաքապետ, որի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել