copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:01 24-12-2021

Սյունիքի մարզպետարանը՝ ընդդեմ իշխանությունների.Հրապարակ

«Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի ուժեղ թեկնածուի փնտրտուքի մեջ է, ինչի պատճառով էլ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 12-24-ը որոշել է արձակուրդ մեկնել՝ շառից-փորձանքից հեռու մնալ։ Սակայն պարզվում է՝ «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին։ Դեկտեմբերի 20-ին մարզպետի տեղապահ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը չեղարկել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի վերաբերյալ ավելի վաղ կայացրած «խիստ նկատողության» մասին որոշումը։

Բանն այն է, որ Գանդալյանը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի «մարդը», որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները։ Կապանի ավագանու ընտրություններից առաջ Սուրեն Պապիկյանի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի որոշմամբ՝ Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել։ Փորձել են նրան վախեցնել, գուցե նաեւ՝ հնարավորության դեպքում ազատել աշխատանքից։ Քննության արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել՝ աշխատանքից ուշանալու համար, սակայն նրա փաստաբանը բողոքարկել է որոշումը, եւ դեկտեմբերի 20-ին այն չեղարկվել է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին