copy image url
Խոսք 4 տարի առաջ - 22:08 23-12-2021

Երկրորդ և երրորդ նախագահները ակտիվանում են, թող ակտիվանան, իրենց ժամանակը վաղուց անցել է. Ալեքսեյ Սանդիկով

Այսօր ԱԺ-ում ստացած պարգևավճարների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների պարբերաբար ակտիվացման, արդեն նախկին քաղաքապետին՝ ավագանիների կողմից անվստահություն հայտնելու և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ռուսական (մոլոկանական) համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի հետ։

-ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին: Այս մասին այսօր տեղեկացանք Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից: Ինչո՞վ է պայմանավորված պարգևավճարների նման շռայլությունը, նորմա՞լ է, որ տնտեսապես այսքան վատ իրավիճակում գտնվող երկրում այսքան պարգևավճար են ստանում։

-Ցանկացած պետական կառույցում դա նորմալ է ՝ Ամանորի նախաշեմին բյուջեի խնայողություններից որոշակի գումար են տալիս։ Տվել են, այո՛, և՛ պատգամավորներին, և՛ մնացած աշխատակիցներին, բայց ոչ այնքան միլիոնավոր, ինչքան նշում է մամուլը, 450 դրամի կարգի, ինչը կարծում եմ՝ նորմալ պրակտիկա է ու այն կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական կառույցներում։

-ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների պարբերաբար ակտիվացումն ինչո՞վ է պայմանավորված։

-Է, ակտիվանում են, թող ակտիվանան, իրենց ժամանակը վաղուց անցել է։ Ինչ-որ իրենք անելու էին, վաղուց արել են, կամ չեն արել, իսկ այսօրվա դրությամբ նրանք գործում են որոշակի նեղ շրջանակների համար միայն։

-Քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր քաղաքապետ նշանակելու հետ կապված ի՞նչ կասեք։ Մի՞թե իշխանական սկզբունքներից հեռացել էր Հայկ Մարությանը, ի վերջո, նոր քաղաքապետին ոչ թե Երևանի բնակիչն ընտրեց, այլ ավագանու քառասունինը անդամ, այդպես չէ՞։

-Իրականում այդ ամենը կարգավորվում է ՏԻՄ օրենքով, արտառոց, առավել ևս ապօրինի որևէ բան չի կատարվել։ Այսինքն՝ երևանցին ավագանուն ընտրում է այն ցուցակով, որը ներկայացնում է երևանցու ցանկություններն ու պահանջները քաղաքապետարանում՝ ավագանու տեսքով, իսկ եթե ավագանին գործում է օրենքի տառին համապատասխան և օրենքի շրջանակներում, ու այստեղ որևէ դիտարկում չի կարող լինել, արդյո՞ք դա երևանցու առանձին վերցրած կամ ընդհանրական կերպարով ցանկության արտացոլանքն էր, թե՞ ոչ, որովհետև Երևանի ավագանու ամբողջական պատկերը, որ տեսնում ենք քաղաքապետարանում՝ դա էլ հենց երևանցու միասնականության արտացոլանքն է։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։

-Դինամիկ զարգացումը՝ հատկապես հետպատերազմյան շրջանում, իսկապես կա, դա բոլորն էլ շատ լավ տեսնում են, որ փոխվարչապետների մակարդակով, ռեգուլյար մակարդակով, ինչպես նաև խորհրդարանական հանդիպումների շրջանակներում շփումներն ամբողջական ծավալով վերականգնված են, խոսքս այն մարդկանց մասին է, որ թե՛ ամռանը մեզ մոտ էին ընտրություններ, թե՛ աշնանը Պետդումայում էր ընտրություններ, միջխորհրդարանական բոլոր հարթակները ստեղծված են, ու այստեղ որևէ հոռետեսական միտումներ չկան։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել