Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:41 23-12-2021

Լենա Նանուշյանը մասնակցել է տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի փակման համաժողովին

Տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) փակման համաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. տուբերկուլոզի վերացմանն ուղղված ազգային ծրագրի, առողջապահական ծառայությունների համապարփակ ծածկույթի հայեցակարգի, հակատուբերկուլոզայի ծառայությունների ստանդարտ փաթեթի մշակման, տուբերկուլոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների` ներառյալ դեղակայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ ռեժիմների, տեսահսկվող բուժման ծրագրի ներդրման աշխատանքներ, ինչպես նաև COVID-19 համավարակին արձագանքման միջոցառումներ:

Լենա Նանուշյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային ծրագիրն իրականացնողներին նախորդ երեք տարվա ընթացքում առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ կստեղծվեն տեխնիկական աջակցության նոր հնարավորություններ տուբերկուլոզի հայտնաբերումն ու արդյունավետ բուժումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Փոխնախարարն ընդգծել է տուբերկուլոզի նկատմամբ խոցելի` աշխատանքային միգրանտների շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջերկրային և տարածաշրջանքային հարթակների ստեղծման, տուբերկուլոզի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման, առողջապահության համակարգի, մասնավորապես` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդման, ինչպես նաև համայնքահեն կազմակերպությունների կարողությունների ամրապնդման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել