copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:32 23-12-2021

Երկու համայնքապետ՝ երկու մարտնչող բանակ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Փարաքարի համայնքապետի երդմնակալության օրն է: Սակայն համայնքում պատերազմական վիճակ է՝ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։ Երեկվանից Փարաքարի երկու համայնքապետացուների կողմնակիցները մարտական պատրաստվածության են եկել։

Մեզ տեղեկություններ են հասել, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետացու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները վաղ առավոտից լինելու են համայնքապետարանի շենքի դիմաց՝ փորձելով խոչընդոտել Դավիթ Մինասյանի մուտքը համայնքապետարանի շենք:

Բանն այն է, որ ՔՊ-ն եւ Դավիթ Մինասյանը միասին ունեն 11 մանդատ եւ կարող են քվորում ապահովել՝ նիստ հրավիրել, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 10 մանդատ եւ միայնակ չի կարող նիստ հրավիրել, հետեւաբար առաջին նիստում նշանակված երդմնակալության արարողությունը կտապալվի։ Թե ինչպես է հանգուցալուծվելու այս իրավիճակը, ոչ ոք չի պատկերացնում»:

Մանրամասն՝ թերթր այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել