copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:45 21-12-2021

Ասկերանի Իվանյան համայնքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Ներկա դրությամբ իրականացվում են թվով 68 բնակելի տների պատերի շարման և սյուների կառուցման աշխատանքներ։ Բոլոր առանձնատները կլինեն չորս սենյականոց։

Բացի դրանից՝ նույն թաղամասում շուտով կմեկնարկեն ևս 14 երկու սենյականոց բնակելի տների կառուցման աշխատանքները։

Առանձնատների կառուցմանը զուգահեռ կատարվում են նաև ներքին ենթակառուցվածքների ու ճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։

Նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Կառուցապատման աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», «Միլենիում», «Կոտտեդժ», «Վարարակն», «Վեստ» ՍՊ ընկերությունները, «Արդշինկոմբինատ» ԲԲԸ-ն, իսկ ճանապարհի և ներքին ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները՝ «Կար Ար Շին» ՍՊ ընկերությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում