copy image url
Խոսք 4 տարի առաջ - 12:42 21-12-2021

Ինչ իրավիճակ է շրջափակման մեջ հայտնված գյուղերում

Սյունիքի մարզի Ճակատենի հատվածի՝ շրջափակման մեջ հայտնված 6 գյուղերում ջեռուցման հարցը լուծվում է։

Oragirn. News-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ գյուղերի բնակիչներին վառելափայտ են հասցնում․

«Մենք արդեն Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնության էինք եկել, որպեսզի հրատապ կարգով ձմռան վառելափայտի խնդիրները շատ արագ լուծում ստանան։ Իմ ունեցած տվյալներով, բնակիչներն արդեն վառելափայտը տեղափոխել են իրենց տները։ Աշխատանքային խումբը, որպես աջակցություն, նաև հոգ է տարել վառելիքի հետ կապված հարցերը։ Մեքենաները, որոնցով փայտը պիտի տեղափոխվեր մարդկանց տները, այդ մեքենաների վերանորոգման, որոշ դեպքերում անվադողերի փոփոխություն ենք արել, այսինք՝ բերել ենք այն մակարդակի, որ մարդիկ արագ կարողանան ձմռան հետ կապված ջեռուցման խնդիրը լուծել»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց վարչապետի խորհրդականը։

Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում են միջգյուղական ճանպարհները, դրանք խճապատվո՞ւմ են, գործո՞ւմ են․

«Կապանից Գեղանուշով դեպի Ճակատեն գնացող ճանապարհը խճապատված է, դա ժամանակավոր այլընտրանքն էր, այսինքն՝ դա այն ճանապարհն է, որով այսօր երթևեկում են բնակիչները, որով էլ մենք ունենք ժամանակավոր երթուղիներ։ Մոտ օրերս հիմնական ճանապարհն արդեն կբացվի, որից հետո արդեն կսկսվեն խճապատման աշխատանքները։ Ես հույս ունեմ, որ մինչև տարեվերջ հիմնական այլընտրանքը կլինի։ Եվ կա 3-րդ ճանապարհը, որը նույնպես խճապատման փուլում է, և որն իրականացնում ենք համայնքապետարանի հետ համատեղ։ Ինչպես նաև մինչ օրս գործում է Մեղրի-Կապան, Ծավ-Ճակատեն և Ճակատեն-Կապան երթուղիները, որ աշխատում են անվճար»։

Ղուկասյանին հարցրինք, թե տեսե՞լ է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կառուցած լցակայանը, ի՞նչ չափեր ունի և կոնկրետ ո՞ր հատվածում է տեղակայված․

«Ճիշտն ասած՝ լցակայանը ավարտուն տեսքով, չեմ տեսել, բայց ժամանակին, երբ շինարարություն էր ընթանում, եթե չեմ սխալվում, դա նույն վայրն է Որոտանի մոտ, որտեղ անցակետ է տեղադրված, այդ լցակայանը պետք է որ դիմացը լինի։ Լցակայանի հետ կապված այլ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, թե լցակայան են կառուցել ի՞նչ նպատակով, ինչի՞ համար»,- պատասխանեց Ռոբերտ Ղուկասյանը։

Ավելիին տեղեկանալու համար բաժանաորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից