copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:57 21-12-2021

Առաքիչը փրկել է «վերջին ընթրիքը» պատվիրած հաճախորդին

Չինաստանում առաքիչը փրկել է հաճախորդին, որը որոշել էր ինքնասպան լինել, հայտնում է Global Times-ը։ Պատվերի հետ մեկտեղ առաքիչը տղամարդուց գրություն է ստացել, որտեղ գրված է եղել, որ սա նրա վերջին ընթրիքն է։

Տեղ հասնելով՝ սուրհանդակը թակել է դուռը, բայց ոչ ոք չի բացել այն։ Նա առանց երկմտելու զանգահարել է ոստիկանություն և աշխատակիցներին հայտնել, որ հաճախորդը կարող է ինքնասպան լինել։ Աշխատակիցներին հաջողվել է համոզել տղամարդուն՝ ներս թողնել իրենց։

Ոստիկանության համակարգված գործողությունների շնորհիվ չինացու կյանքը հաջողվել է փրկել։ Ըստ բժիշկների՝ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

«Նա իրեն հիասթափված և մեղավոր էր զգում ծնողների առաջ՝ ներդրումները ձախողելու համար», - հաղորդել են ոստիկանությունից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել