copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:42 19-12-2021

Երեկ Ծղուկ գյուղի շրջանում մեր ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ծղուկ գյուղի շրջանում գերեվարված թշնամու զինվորների մասին։

«Երեկ Սիսիանից հյուսիս, Ծղուկ գյուղի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր, որոնք այժմ գտնվում են Երևանում: Սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 16-ից ի վեր, մեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն:

Շնորհավորում եմ մեր զինվորականներին, և հույս ու վստահություն հայտնում, որ նրանք այսուհետև ևս իրենց կամքը կպարտադրեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ցանկացած թշնամու: Մեր կողմից էլ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր քաջարի եղբայրները պատվով իրականացնեն իրենց կարևոր առաքելությունը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում