copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:23 18-12-2021

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել

Թուրքիայի Կարս-Էրզրում քաղաքները միացնող մայրուղու վրա մարդատար ավտոբուս է շրջվել։ Ինչպես շաբաթ օրը հաղորդել է NTV հեռուստաալիքը, վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս տասը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Ավելի վաղ թուրքական Habertürk հեռուստաալիքը հայտնել էր, որ ՃՏՊ-ի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

Միջադեպը տեղի է ունեցել Էրզրումի նահանգի Մեսչիթլի գյուղի մոտ։ Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչության (AFAD) մեծ թվով աշխատակիցներ, դեպքի վայր են ժամանել նաև փրկարարներն ու հրշեջ-փրկարարները։