copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 18-12-2021

Գիտնականը նշել է, թե ում համար է ամենամեծ վտանգը ներկայացնում «Օմիկրոն» շտամը

Վիրուսաբան, MIPT գենոմային ինժեներական լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովն ասում է, որ «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամը ամենամեծ վտանգը ներկայացնում է նրանց համար, ովքեր երբեք չեն ունեցել COVID-19 և նաև չեն պատվաստվել։

Մասնագետը պնդում է, որ նախկինում ունեցած COVID-19-ը կամ պատվաստումը այս տարբերակով վարակվելու դեպքում հիվանդության հեշտ ընթացք կապահովի։ Այս մասին գրում է URA.RU-ն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսի համար գնալով դժվարանում է հասնել այն մարդկանց, որոնք դեռ չեն վարակվել։ Սա վերաբերում է ինչպես «Դելտային»-ին, այնպես էլ «Օմիկրոն»-ին: Նրա խոսքով՝ նրանց «ինչ-որ կերպ հաջողվել է երկու տարի մնալ իմունոլոգիական բուֆերում»։ Հավանաբար, ողջ գաղտնիքը հիվանդ մարդկանց մեջ է, որոնք սեփական իմունիտետի հաշվին «նրանց այդպիսի իմունիտետով են ապահովել»։

Մինչդեռ վիրուսաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Պյոտր Չումակովն ընդգծել է, որ COVID-19-ը դեռևս վտանգ է ներկայացնում քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Եվ երեխաները նույնպես կարող են խնդիրներ ունենալ։

Ավելի վաղ կենսաբան Անչա Բարանովան հերքել էր «Օմիկրոնի» արհեստական ​​ստեղծման մասին վարկածը։ Նրա խոսքով՝ շտամում մուտացիաների մեծ թիվը կարող է պայմանավորված լինել նրանով, որ վիրուսը մի քանի անգամ փոխանցվել է մարդուց մկներին և հակառակը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»