copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:52 18-12-2021

ՀՀ-ն կվերականգնի Ադրբեջան տանող 45 կմ երկաթգիծ՝ ծախսելով 200 մլն դոլար. Մհեր Գրիգորյան

ՀՀ կառավարությունը ծրագրում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հատվածը, ինչի վրա կծախսվի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ըստ փորձագետների կողմից նախնական հաշվարկների, Հայաստանով անցնող երկաթգծի տվյալ հատվածի վերականգնումը կկազմի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ հատվածը շուրջ 45 կիլոմետր է, իսկ ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 340 կիլոմետր»,-նշել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանի խոսքերով՝ Հայաստանը Ադրբեջանին կապող երկաթուղին կաշխատի։

«Երկաթուղին կաշխատի միջազգային փոխադրումների ընդունված իրավունքի և տվյալ երկրների օրենսդրության նորմերի շրջանակներում»,-հավելել է փոխվարչապետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին