copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:45 16-12-2021

Չեչնիայում վերջին 3 տարիներին անհետ կորել է գրեթե 5000 մարդ

Չեչնիայում երեք տարվա ընթացքում անհետ կորել է գրեթե հինգ հազար մարդ։ Սա փոքր-ինչ քիչ է, քան չափերով շատ ավելի մեծ Մոսկվայում և Մոսկվայի մարզում: Այս տեղեկությունը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով Ռուսաստանի ՆԳՆ բաց տվյալների վրա։

Չեչնիան «առաջատար» է նաև այն տարածաշրջանների շարքում, որտեղ անհետացածներին ավելի հազվադեպ են գտնում։ Հանրապետությունում տարեկան անհետացող 1700 մարդուց գտնվել է միայն 20-30-ը։ Հյուսիսային Օսիայում և Կարաչայ-Չերքեզիայում իրավիճակն ավելի լավ է, սակայն այնտեղ յուրաքանչյուր տասներորդին են գտնում։

2021 թվականի ինն ամսում հետախուզման մեջ է եղել գրեթե 38 հազար ռուսաստանցի, որոնցից հաջողվել է հայտնաբերել վեցուկես հազարին կամ 17 տոկոսին։ Միաժամանակ, գերատեսչության վիճակագրությունը հաշվի է առնում բոլոր գտնվածներին՝ և՛ ողջ, և՛ մահացած։ Ընդհանուր առմամբ, վերջին 13 տարիների ընթացքում անհետ կորել է ավելի քան 600 հազար ռուս, ինչը համեմատելի է, օրինակ, Պսկովի մարզի բնակչության հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին