copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:12 16-12-2021

Ովքեր են Մարությանին մեջքից չխփողները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 43 ստորագրություն՝ անհրաժեշտ նվազագույն 33-ի փոխարեն։ Երևանի ավագանու որոշ անդամներ հրապարակային հայտարարել են, որ չեն միանալու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Oragir.news-ին հայտնի դարձան ավագանու այն անդամների անունները, որոնք հրաժարվել են ստորագրել ընդդեմ Մարությանի։ Ավագանու այդ անդամներից են ավագանու անկախ անդամ Իզաբելա Աբգարյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Գրիգոր Երզիցյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Գայանե Վարդանյանը, Էռնես Ավանեսովը, Պավել Մազմանյանը, Սերգեյ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը։

Մեր տեղեկություններով՝ անվստահության նախագիծը չի ստորագրել նաև ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը։

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հայտնել է, որ ստորագրելու է, իսկ Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը իրենց որոշումը դեռ չեն հայտնել։

Տարօրինակ վարքագիծ են ցուցաբերել ավագանու ԲՀԿ-ականները։ Չնայած ավագանու վերջին նիստերից մեկում քաղաքապետի պաշտպանությամբ են հանդես եկել, սակայն այսօր ստորագրել են անվստահության նախագիծը։

Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մարությանին է աջակցում նաև քաղաքապետարանի աշխատակազմի մեծամասնությունը՝ չնայած նրանք այս հարցում թչ մի իրավական ազդեցություն չունեն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի