copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:07 13-12-2021

Ավստրիան չեղարկել է լոքդաունը պատվաստվածների համար

Ավստրիայի զբոսաշրջության ներկայացուցչությունը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ Ավստրիայում գործող լոքդաունն այլևս չի տարածվի COVID-19-ի դեմ պատվաստվածների և հիվանդությունից արդեն ապաքինվածների վրա։

Կարանտինը կշարունակի տարածվել երկրի չպատվաստված բնակիչների վրա, իսկ 2022թ.-ից Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա։

Չպատվաստված անձինք կշարունակեն մնալ կարանտինային սահմանափակումների տակ և պետք է տանը մնան բացառությամբ մի քանի հատուկ պատճառների, ինչպիսիք են մթերք գնելը, բժշկին այցելելը կամ մարզումները:

Երկիրը նախատեսում է լոքդաունից դուրս գալ աստիճանաբար: Միևնույն ժամանակ, հանրային վայրերում և հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը կմնա պարտադիր։

«Երկրի չպատվաստված բնակիչների և հյուրերի համար լոքդաունի ավարտի մասին կհայտարարվի լրացուցիչ»,- նշել են կառավարությունից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել