copy image url
Ավելին 4 տարի առաջ - 16:15 12-12-2021

Հայտնի է ախորժակը նվազեցնող և նիհարեցնող սնունդը

Ամանորից առաջ շատերն ավանդաբար մտածում են նիհարելու մասին։ Վերջերս ամերիկացիների 48%-ը խոստովանել է, որ ցանկանում է գալիք տարում նիհարել։ Դրա համար հարցվածների 50%-ը որոշել է զբաղվել սպորտով, իսկ 39%-ը նշել է, որ մտադիր է փոխել ուտելու սովորությունները։

NY Nutrition Group-ի գործադիր տնօրեն Լիզա Մոսկովիցը Eat This, Not That!-ին ասել է, որ մանրաթելերով հարուստ մթերքները կարող են օգնել արագ նիհարել՝ թեթևացնելով քաղցի զգացողությունը:

«Քաշը կորցնելու համար կախարդական միջոց չկա, բայց որոշ մթերքներ կարող են օգնել ձեզ լիարժեք զգալ՝ առողջ քաշի կորստի համար անհրաժեշտ կալորիականության դեֆիցիտ ստեղծելով», - ասել է փորձագետը:

Նա բացատրել է, որ բջջանյութը զրոյական կալորիականությամբ, չմարսվող ածխաջուր է: Այն դանդաղեցնում է մարսողությունը, և մարդն ավելի երկար ժամանակ կուշտ է զգում։

Բջջանյութի լավագույն աղբյուրները հատիկաընդեղեններն են՝ լոբին և սիսեռը:

«Լոբիները նաև մկաններին աջակցող բուսական սպիտակուցի, փքվածության դեմ պայքարող կալիումի և երկաթի հիանալի աղբյուր են», - ասում է Մոսկովիցը:

Նա խորհուրդ է տվել լոբիով ապուրներ և աղցաններ պատրաստել։ Օրինակ՝ լոբին խառնել եգիպտացորենի, սպիտակ սոխի, համեմունքների հետ և համեմել լայմի հյութով։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում