copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:49 11-12-2021

Ավելի քան 20 իտալացի պատգամավորներ Բաքվից պահանջել են ազատ արձակել գերիներին

Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Այս մասին նշված է Իտալիայի խորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող 26 պատգամավորների հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից, սակայն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման պատճառով:

«Մինչ օրս Ադրբեջանի բանտերում ապօրինաբար գերիներ ու պատանդներ են պահվում, իսկ վստահության արժանի բազմաթիվ աղբյուրներ վկայում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վտանգի մասին»։

Պատգամավորները նշում են, որ դրան գումարած Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, սպառնում է արտատարածքային միջանցք ստեղծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի միջով։

«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ կառավարությունը (Իտալիայի,- խմբ.) «Արևելյան գործընկերության» շուրջ ԵՄ-Ադրբեջան երկխոսության շրջանակում պայման դնի ազատ արձակել գերիներին ու պատանդներին, դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը, իսկ դրա փոխարեն խաղաղ բանակցություններ սկսել՝ ի շահ ողջ Կովկասի տարածաշրջանի»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ստորագրողների թվում է Մատեո Սալվինին` Lega Nord խոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, որը ավանդական արժեքների պահպանման և արմատական իսլամիզմին դիմակայելու կողմնակից է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել