Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:04 11-12-2021

Գոռ Մարգարյանի «Գարդենիան» Տաշքենդից մրցանակ է բերել. Դահլիճում աստեղ գցելու տեղ չի եղել

Հայաստանի թատերական պատվիրակությունը Տաշքենդում կայացած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումից վերադարձել է հերթական մրցանակով:

Երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանի «Գարդենիան» նրա խոսքով, դիտել են անգամ մեկ ոտքի վրա կանգնած, դահլիճում ասեղ գցելու տեղ չի եղել:

Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի ձևակերպմամբ, Հայաստանի Հանրապետությունն այս ֆորումի չեմպիոնն է, որովհետեւ 4 անգամ մասնակցել է ֆորումին, 4 անգամ էլ մրցանակով է վերադարձել:

Նրա խոսքով, հայ թատերական գործիչների նոր սերնդի շնորհիվ Հայաստանն այլևս առաջատար է տարածաշրջանում, և իբրև տարածաշրջանի ամենաթատերական երկիր՝ Վրաստանը վաղուց կորցրել է իր դիրքերը՝ դրանք զիջելով մեր երկրին:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Գարդենիան»՝ ըստ Էլժբետա Խովանեցի գործի, հետաքրքիր ճակատագիր ունեցող ներկայացում է: Վերջինիս առաջնախաղը կայացել էր թատրոնի բակում՝ համավարակի շրջանում, այնուհետև ժամանակի ընթացքում բեմադրությունը տարբեր ձևաչափերով խաղացել են, ու ամեն անգամ այն նոր որակ է ձեռք բերել: Երևանյան «Գարդենիան» ավելի վաղ մի մրցանակ էլ Բելառուսում էր ստացել:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել