Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:11 10-12-2021

Կառավարությունը ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ Արա Զոհրաբյան

Բոլորս էլ լսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի պատասխանատու ամբիոնից մի հայտարարություն արեց, որով ուղիղ մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատագրական շարժման կազմակերպիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Այսօրվա կառավարությունը ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ եթե 2016 թ․ նման խնդիր կար, և իրենք էլ հասկացել էին դա, ինչու էր 2019 թ․ ամպագոռգոռ հայտարարություն անում, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Վստահ ենք, որ այսօրվա կառավարությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իրենց նոտարի դեր ստանձնած նախագահ Արմեն Սարգսյանի ի վիճակի չեն Հայաստանի շահերը ներկայացնել»։

Զոհրաբյանը նշեց, որ եկել են ԱԳՆ` իրենց հարցերը՝ այդ թեմայի հետ կապված, ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։

«Ուզում ենք պաշտոնական տեղեկություն տան՝ մեր հարցերի հետ կապված․ և պահանջում ենք, որ ԱԳ նախարարը կամ իրեն փոխարինող անձը իջնի և մեզ հետ հանդիպի»։

Շարժման ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ընդգծեցին, որ եթե անգամ 2016 թ․ Արցախյան հարցը մտել էր փակուղի, Նիկոլ Փաշինյանը երեք տարում կարող էր փորձել լուծել այդ հարցը, սակայն ոչինչ չարեց։

«Բացի այն, որ ոչինչ չարեց, նա հարաբերություններ փչացրեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Սա նշանակում էր, որ ինքը գիտակցաբար ծախել է ամեն ինչ և դավաճանել է հայ ժողովրդին։ Եթե ինքը չէր հասկանում, թող առաջին օրը հրաժարական տար գնար, ի վերջո իրեն ներկայացրել են ինչ վիճակում է գտնվում Արցախյան հարցը։ Հանուն իշխանության մնալու ինքը համաձայնել է, որ Արցախը հանձնվի։ Մայիսի 20-ին գնաց Շուշիում պարեց, այդ պարելու փոխարեն կարող էին զենք ու զինամթերք առնեին»։

Շարժման ներկայացուցիչները ակնկալում են ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ինչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահամագծման և սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնի այս սահմանատատումները։

Զոհրաբյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչինչ չփոխեց և չօգնեց Հայաստանին, քանի որ բանակցողը չփոխվեց։

«Նույն Նիկոլ Փաշինյանն էր՝ իր պարտված հոգեբանությամբ։ Այնպիսի վիճակ են ստեղծել, որ այսօր Հայաստանի մեջ Ադրբեջանով ենք անցնում, մեր բնակավայրերը սկսեցին անվանակոչել ադրբեջանական տերմիններով։ Երբ նվաստանում ես թշնամու առջև, որպեսզի պատերազմ չլինի, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ։ Մենք վստահ ենք , որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ադրբեջանանպաստ գործողություններ են իրականացնեւմ։ Այստեղ գալով՝ մեր խնդիրն է իրենց առերեսել իրականության հետ և լսելով իրենց պատասխանները` իրենց կաշկանդել իրենց գործողություններում և հանրությանը արթնացնել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել