Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:21 09-12-2021

Ողբերգական վթար Արարատի մարզում․ կա մեկ զոհ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի-Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված