copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:51 07-12-2021

Թուրքիայում հանրակացարանի խոհարարը կտրել է ուսանողի գլուխը

Թուրքիայի Անթալիայում գիտնականների կրոնական ասոցիացիայի ուսանողական հանրակացարանում խոհարարը կտրել է համալսարանականի գլուխը։ Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանի ճաշարանում։ Այս մասին հայտնում է Veryansın TV-ն։

38-ամյա Իհսան Գյունեյը կտրել է 18-ամյա Մեհմեդ Սամի Թուղրուլի գլուխը։ Միևնույն ժամանակ Գյունեյը բղավել է, որ «կրակել է սատանային»։

Հանցագործության ականատես ուսանողներից մեկը ոստիկանություն է զանգահարել և կողպել սրճարանի դուռը։ Ժամանած իրավապահները ձերբակալել են մարդասպանին։

Հայտնի է, որ Գյունեյը ոչ այնքան վաղուց սկսել է աշխատել հանրակացարանում որպես խոհարար։ Նրա կողմից սպանված Թուղրուլը համարվում էր լուռ ու համեստ տղա։

Թե ինչն է եղել սպանության պատճառը, չի հաղորդվում։ Կատարվում է հետաքննություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին