Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:40 05-12-2021

Բրիտանիայում կոկաինի հետքեր են հայտնաբերել նախարարական զուգարաններում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահը խոստացել է հետաքննություն սկսել՝ կապված խորհրդարանում կոկաինի և այլ ապօրինի նյութերի օգտագործման «աճող ապացույցների» հետ։ Այս մասին գրում է Times թերթը։

Սըր Լինդսի Հոյլը պարզաբանել է, որ իր տեղեկություններով՝ կոկաինի հետքեր են հայտնաբերվել մի շարք վայրերում, որտեղ կարող էին հայտնվել միայն պատգամավորական վկայականներ ունեցող անձինք։ Մասնավորապես, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել վարչապետ Բորիս Ջոնսոնի և ներքին գործերի նախարար Փրիտի Փատելի անձնական աշխատասենյակների հարևանությամբ գտնվող զուգարաններում։

Պահպանողական պատգամավոր Չարլզ Ուոքերը, որը ղեկավարում է վարչական կոմիտեն, ասել է, որ հարցը հաջորդ շաբաթ կքննարկվի Համայնքների պալատի կողմից: Ուոքերն առաջարկել է խորհրդարանում մեծացնել հետախույզ շների թիվը, որպեսզի նրանք կարողանան տեղակայվել ողջ խորհրդարանում՝ թմրամիջոցների դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում:

«Համայնքների պալատը պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար ծառայողական շների օգտագործման երկար պատմություն ունի», - հիշեցրել է Ուոքերը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել