Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:03 05-12-2021

Սակրավորները Էրդողանի հանրահավաքի վայրում պայթուցիկ սարք են ոչնչացրել. Cumhuriyet

Թուրքիայի անվտանգության ուժերը շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը։

Հանրահավաքի անվտանգության ապահովմանը մասնակցած ոստիկանի մեքենայի տակ հեռակառավարվող ռումբ է հայտնաբերվել։ Ինչպես պարզաբանել է թերթը, սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։

Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք է ժամանել շաբաթ օրը՝ ելույթ ունենալու իր կողմնակիցների առաջ։

Թուրքական մի քանի այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ Demirören գործակալության փոխանցմամբ՝ ռումբը հայտնաբերվել և վնասազերծվել է ոչ թե Սիիրթում, այլ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքում։ Դեմիրորենի խոսքով՝ Էրդողանի Սիիրթում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ծառայած ոստիկանի մեքենայի տակ իրականում պայթուցիկ սարք է տեղադրվել։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել