copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 04-12-2021

Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»: Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը, ի սկզբանե, հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից:

Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը, և ինքը տեղաշարժվում է անհամեմատ համեստ մեքենայով, ընդ որում, ինչպես ասում են, «сам себе режиссер»: Այսինքն, իր վարորդը հենց ինքն է: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել Մարությանին, բնականաբար, ոչ միայն այս պատճառով...»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում