copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 03-12-2021

Հայտնի է ամենաարդյունավետ սմարթֆոնը

Չինական Xiaomi արտադրողի Black Shark 4S Pro սմարթֆոնն արդեն երկրորդ ամիսն է, ինչ առաջին տեղն է զբաղեցնում կատարողականության վարկանիշում, որը կազմվել է AnTuTu շարժական սարքերի արագության փորձարկման ծրագրի մշակողների կողմից։ Այս մասին հաղորդվում է ծրագրի կայքում։

Ամենահզոր Android սմարթֆոնը գալիս է Snapdragon 888+ պրոցեսորով, 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 512 ԳԲ պահեստային հիշողությամբ: Գաջեթը հավաքել է ավելի քան 875 հազար միավոր, երկրորդ տեղում գտնվող ZTE Nubia Red Magic 6S Pro-ն ստացել է գրեթե 853 հազար, իսկ առաջին եռյակը եզրափակող Vivo iQOO 8 Pro-ը՝ մոտ 847 հազար միավոր։

Մշակողները նշել են, որ առաջին տասնյակում գտնվող սմարթֆոններն աշխատում են ամերիկյան Qualcomm ընկերության պրոցեսորներով։

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Xiaomi ֆլագմանի լուսանկարը։ Նկարը հաստատել է ավելի վաղ հաղորդված տեղեկատվությունը 50 մեգապիքսել հիմնական տեսախցիկի մասին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը