copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:17 03-12-2021

ԱՄԷ-ն Ֆրանսիայից կգնի 80 Rafale կործանիչ՝ $19 մլրդ արժողությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունները և Ֆրանսիան եկել են պայմանավորվածության ձեռք բերելու 80 ֆրանսիական Rafale բազմաթիրախ կործանիչ և 12 Caracal բազմաթիրախ ուղղաթիռ՝ ընդհանուր 17 միլիարդ եվրո (19,2 միլիարդ դոլար) արժողությամբ։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ սա այս ֆրանսիական ռազմական ինքնաթիռների խոշորագույն պատվերն է 2004 թվականին դրանց շահագործումից ի վեր: Արտադրությամբ զբաղվել է Dassault Aviation ընկերությունը:

Պայմանագիրը ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դուբայ կատարած այցի կապակցությամբ։ Ստորագրման արարողությանը մասնակցել է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանը՝ Dubai Expo-2020 ցուցահանդեսի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը