copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:47 02-12-2021

«Օմիկրոն» կլինիկաների ցանցի ղեկավարը դատական կարգով պահանջում է արգելել COVID-19-ի դեմ նոր շտամի անվանման կիրառումը

Ռուսական «Օմիկրոն» ակնաբուժական կլինիկաների ցանցի ղեկավար և հիմնադիր Ալեքսանդր Պադարը դատի է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռուսական ներկայացուցչությանը՝ կորոնավիրուսի նոր շտամի անվանման պատճառով։ Այս մասին հայտնում է НГС-ն։

Հայցադիմումը նոյեմբերի 30-ի երեկոյան ուղարկվել է Մոսկվայի արբիտրաժային դատարան։

Փաստաթղթում ասվում է, որ «Օմիկրոն» ապրանքանիշը ճանաչելի դարձնելու նպատակով գործարարը ծախսել է «հսկայական դրամական միջոցներ գովազդի վրա»։

«Նախկինում որոնման տողում «օմիկրոն» բառը մուտքագրելիս երկար ժամանակ առաջիններից էր հայցվորի բժշկական ակնաբուժական կլինիկայի մասին տեղեկատվությունը, իսկ հիմա այդ բառը մուտքագրելիս հայտնվում է տեղեկատվություն, որն իր մեջ կրում է տագնապ, վախ, սարսափ»,- ասված է հայցադիմումում:

Այսպիսով ձեռնարկատերը պահանջում է արգելել «օմիկրոն» բառի օգտագործումը՝ նշելու համար կորոնավիրուսի շտամ և ցանկացած այլ վարակ, ինչպես նաև հեռացնել այդ տերմինը ԱՀԿ փաստաթղթերից և պատասխանողից բռնագանձել պետական ​​տուրքի վճարման ծախսերը 6000 ռուբլի չափով:

Անձամբ իր՝ Պադարի խոսքով, կլինիկայի անվանումը գրանցված ապրանքային նշան է, իսկ կորոնավիրուսային շտամի հետ ասոցացումը վնաս է հասցնում գործարար համբավին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան