Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 29-11-2021

Թաիլանդը պարզեցնում է մուտքի կանոնները զբոսաշրջիկների համար

Թաիլանդը դեկտեմբերի 16-ից պարզեցնում է մուտքի կանոնները օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ հղում անելով The Tiger և Bangkok Post թերթերին։

Նշվում է, որ ՊՇՌ թեստի փոխարեն օտարերկրացիները ժամանելուն պես կկարողանան կատարել հակագենի արագ թեստ, իսկ մուտք գործողների համար կարանտինը կկրճատվի՝ 7 օրից դառնալով 5 օր։

Պարզեցումը վերաբերում է Quarantine exemption և «Պեսոչնիցա» սխեմաներով մուտք գործողներին: Այժմ Թաիլանդ ուղևորություն պլանավորող բոլոր զբոսաշրջիկները պարտավոր են հյուրանոցային համար պատվիրել SHA+ թույլատրված ցուցակից և օդանավակայան ժամանելուն պես անցնել ՊՇՌ թեստ, որից հետո գնալ հյուրանոց և սպասել թեստի արդյունքներին՝ դուրս չգալով սենյակից։

Ինչպես ճեպազրույցում հայտնել է Թաիլանդի ԱԳՆ ներկայացուցիչը, դեկտեմբերի 16-ից օդանավակայանից զբոսաշրջիկները կմեկնեն հյուրանոց և այնտեղ կանցկացնեն հակագենի արագ թեստ։ Ուղևորության համար անհրաժեշտ չի լինի նաև նախապես հյուրանոց պատվիրել։

Թաիլանդում ճամփորդելու համար զբոսաշրջիկները նաև պետք է ձևակերպեն ապահովագրություն, որը կներառի կորոնավիրուսից բուժումը՝ առնվազն 50.000 դոլարի ծածկույթով։ Մուտք գործելիս անհրաժեշտ է ցույց տալ պատվաստման վերաբերյալ վկայագիր և ՊՇՌ թեստ՝ կատարված ուղևորությունից առաջ ոչ ավելի շուտ, քան 72 ժամը: Մինչև 18 տարեկան երեխաներին անհրաժեշտ է միայն թեստ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին