copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:23 27-11-2021

Գյումրի-Երևան էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ․ կինը մահացել է

Նոյեմբերի 27-ին՝ 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «Ստրոմմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: Տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի:

ЭП2Д էլեկտրագնացքներն ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վրա գտնվելու կանոնները խախտելու հետևանքով:

Ամենից շատ դիտված