copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:45 27-11-2021

Ադրբեջանցիներն ակտիվ են պահում հայերի հանդեպ թշնամանքն աշխարհում․ ՄԻՊ-ի ապացույցները

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ասվածի ապացույցները, որոնք տեսել է Սան Ֆրանցիսկոյում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԱՄՆ այցելության ընթացքում Թաթոյանը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանում։ Հայկական այս կառույցներն անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբերի կողմից:
Եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Վարժարանը երկու անգամ է հարձակման ենթարկվել, առաջին անգամ՝ հուլիսին․այդ ժամանակ վարժարանը վանդալիզմի էր ենթարկվել, պատերին հայերի դեմ թշնամանքի ու ատելության խոսքեր էին հայտնվել։ Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի ուղղությամբ: Թաթոյանն ընդգծում է՝ վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:

ՄԻՊ–ը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են երկու հաստատություններում կատարված հանցավոր գործողությունների հետևանքները։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել