copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:18 26-11-2021

Եվրոպան և Ասիան կրկին սկսել են փակել սահմանները

Եվրոպայի և Ասիայի երկրները սկսել են խստացնել մուտքի սահմանափակումները՝ ՀԱՀ-ում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումից հետո: Գիտնականների կարծիքով՝ այն կարող է կայուն լինել գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Մեծ Բրիտանիան սահմանափակում է չվերթները Հարավային Աֆրիկայից: Այս տարածաշրջանից ժամանող բրիտանացիները պետք է կարանտինի մեջ լինեն։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաղորդել է, որ Եվրամիությունը նույնպես մտադիր է դադարեցնել ավիահաղորդակցությունը ՀԱՀ-ի և հարևան երկրների հետ։

Հնդկաստանի իշխանությունները ուղեցույցներ են թողարկել տարածաշրջանների համար՝ ՀԱՀ-ից և Հարավային Աֆրիկայի այլ երկրներից բոլոր ժամանողներին ստուգելու մասին: Տարածաշրջանի հետ հաղորդակցության սահմանափակման մասին հայտարարել է նաև Սինգապուրի առողջապահության նախարարությունը։

Մասնագետները ենթադրում են, որ ավիահաղորդակցության սահմանափակումը կհանգեցնի ՀԱՀ-ի տնտեսական լուրջ կորուստների։