Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:46 25-11-2021

Ալեն Սիմոնյանն ընդդեմ տեղահանվածների. ինչպես կարելի էր ծախսել 200 հազար դոլարը

Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li 2011 թ․ արտադրության ծառայողական ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը համապատասխան որոշում է մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։ Որոշման նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմյան մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։

Հիշեցնենք, որ մեքենայի արժեքը կազմում է 200 հազար դոլար է։

Փաստորեն, արդեն «ցոփ ու շվայտ» կյանքին սովոր իշխանության ներկայացուցիչը շատ արագ մոռացավ, որ դեռ անցած տարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվել և փաստացի ՀՀ-ում է բնակվում ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են, և որոնք այժմ փաստացի ՀՀ-ում բնակության վայրի խնդիր ունեն։

Oragir.News-ը հետաքրքրվեց, թե մեքենայի գումարով, օրինակ, քանի՞ ընտանիք կարող էր բնակարան ունենալ՝ գոնե միջին հաշվարկով անգամ սահմանամերձ գյուղերում։

Օրինակ՝ List.am կայքում Մասիս քաղաքում միջին գներով սեփական տների արժեքը սկսվում է 22 հազար դոլարից, իսկ 200 հազար դոլարով կամ դրան համարժեք 90 մլն դրամով կարելի էր բնակարան հատկացնել Հադրութից կամ Շուշիից տեղահանված մոտ 9-10 ընտանիքների։

Իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ կերպով է այլասերում։ Սյունիքի դիրքերում զորքը այս ցրտին վրանների մեջ է քնում, որ իշխանության ներկայացուցիչները այսպիսի խրախճանքների մեջ լինեն։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել