copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 24-11-2021

Tiffany & Co ապրանքանիշը ներկայացրել է իր ամենաթանկարժեք զարդը

Դուբայում անցկացվող World Expo 2020 ցուցահանդեսին Tiffany & Co ոսկերչական տունը ներկայացրել է ընկերության պատմության մեջ ամենաթանկարժեք զարդը։ Այս մասին հաղորդում է WWD-ն։

Նշվում է, որ 180 կարատ կշռող 578 ադամանդներով World's Fair վզնոցը զարդարված է 80 կարատ կշռով «Իմպերիական» կոչվող քարով։ Այն կարելի է հանել վզնոցից և դնել մատանու վրա։

Զարդը Tiffany վզնոցի նորացված տարբերակն է՝ ավելի քան 200 կարատ քաշով ակվամարինով, որը ստեղծվել էր 1939 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար:

Աքսեսուարի արժեքը գնահատվում է 20-ից 30 միլիոն դոլար։ Ապրանքանիշի ներկայացուցիչները չեն հայտնել մանյակի իրական գինը, որը հասանելի է գնման համար։

Զարդն սկսել են ստեղծվել հունվարին՝ կենտրոնական օվալաձև ադամանդի ձեռքբերումից հետո, որն արդյունահանվել է Բոտսվանայում։ Քարը դարձել է Tiffany & Co-ի կողմից երբևէ գնված ամենամեծ քարը:

Հայտնի է, որ այն հղկվել է Իսրայելում, որից հետո ուղարկվել է ապրանքանիշի՝ Նյու Յորքում գտնվող արտադրամաս։

Հիշեցնենք, որ վզնոցը Tiffany & Co-ի ամենաթանկ զարդն է՝ հայտնի Tiffany Diamond 128,54 կարատանոց դեղին ադամանդից հետո, որը Լեդի Գագան կրել է 2019 թվականի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի