copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:32 24-11-2021

Գերմանիայում խստացրել են հասարակական տրանսպորտից օգտվելու կանոնները

Գերմանիայում խստացվել են հասարակական տրանսպորտից օգտվելու կանոնները։ Նոյեմբերի 24-ից բոլոր ուղևորների համար ներդրվել է «3G կանոնը»՝ Genesen, Geimpft, Getestet (հիվանդացած եղել է, պատվաստված է, թեստավորված է) հապավումը, հաղորդում է DW-ն։

Նշվում է, որ եթե ավտոբուսի կամ տրամվայի ստուգման դեպքում ուղևորը չկարողանա նշված պայմաններից մեկի ապացույց ներկայացնել, ստիպված կլինի մոտակա կանգառում դուրս գալ տրանսպորտային միջոցից:

Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի ղեկավարությունը նոյեմբերի 23-ից «3G կանոնի» փորձնական կետային ստուգումներ կանցկացնի։

Բացի այդ, նոյեմբերի 24-ից «3G կանոնը» կգործի նաև գրասենյակներում:

Գերմանիայում անցած շաբաթվա ընթացքում SARS-CoV-2-ով վարակման դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 400-ը՝ 100 հազար բնակչի հաշվով, 17-րդ օրն անընդմեջ թարմացնելով առավելագույնը։

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվը կազմել է 66884 մարդ, իսկ վարակի հետևանքով մահերի թիվը՝ 335: Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 99.768 դեպք։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել