copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:12 22-11-2021

Եվրահանձնակատարը Լուկաշենկոյին համեմատել է «առանց լիցենզիայի տուրօպերատորների» հետ

Ներքին գործերով եվրահանձնակատար Իլվա Յուհանսոն Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ներգաղթյալների հետ կապված Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում բելառուսական իշխանությունները։

«Ճգնաժամի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն պահում է որպես չլիցենզավորված տուրօպերատոր, որը թանկարժեք զբոսաշրջային փաթեթներ է վաճառում ԵՄ-ին, որոնք ժամանելուն պես ինքնաբերաբեր անհետանում են»,- ասել է նա:

Յոհանսոն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով ընտանիքներն ու երեխաները խաբվել են «և ներքաշվել ողբերգության մեջ, որը հանգեցրել է մեծ տառապանքների»: