Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:43 20-11-2021

Էստոնիան սկսել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Ռուսաստանի հետ Էստոնիայի ցամաքային սահմանին աշխատանքներ են սկսվել ժամանակավոր արգելապատնեշների կառուցման ուղղությամբ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, հայտարարել է Արևելյան պրեֆեկտուրայի օպերատիվ շտաբի ղեկավար Ուրմաս Էլմը։

Առաջին հերթին արգելապատնեշները կտեղադրվեն երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նարվայում և հանրապետության հարավ-արևելքում՝ Պիուսա գետի ափերին։ Այս մասին հաստատել է ոստիկանության և սահմանապահ վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Էգերտ Բելիչևը։

Ինչպես զգուշացնում են Էստոնիայի իշխանությունները, նախատեսվում է սահմանին տեղադրել բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, մասնավորապես՝ էլեկտրոնային անվտանգության համակարգ։ Բացի այդ, այստեղ կօգտագործվեն անօդաչու թռչող սարքեր, և ցանկացած անցում կարձանագրվի սենսորների միջոցով։

Շուրջ 90 կիլոմետր սահմանի համար նախատեսվում է կառուցել նաեւ 2,5 մետր բարձրությամբ պարիսպ։

Էստոնական կողմից սահմանի շուրջ 25 կիլոմետրն արդեն բարձրացվել է, և աշխատանքներ են տարվում հաջորդ՝ 39,5 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Էստոնա-ռուսական սահմանագծի ընդհանուր երկարությունը 338 կիլոմետր է։ Դրանցից 76 կիլոմետրն անցնում է Նարվա գետով, ևս 127 կիլոմետրը՝ Պեյպսի լճի երկայնքով։

Ցամաքային սահմանը՝ 135 կիլոմետր երկարությամբ, հիմնականում անցնում է դժվարանցանելի տեղանքով և անտառապատ տարածքներով։ Ուստի իշխանությունները անհրաժեշտ են համարում սահմանային ենթակառուցվածքների կառուցումը միայն 115 կիլոմետրով։

Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում շինարարական աշխատանքների հետ կապված՝ մինչև նոյեմբերի 26-ը արգելվում են ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքները։

Ներկայում երկրների միջեւ իրավական սահման չկա։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ սահմանային պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականին, սակայն դեռ չի վավերացվել։

Նախկինում հաստատված պլանը նախատեսում էր Ռուսաստանի հետ սահմանի ավարտը մինչև 2026 թվականը։ Սակայն ժամանակավոր պարիսպների կառուցման աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով՝ կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ։

Լուկաշենկոյի վրեժը ԵՄ պատժամիջոցների համար
Վերջին վեց ամիսների ընթացքում ԵՄ երկրները, առաջին հերթին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան, նշել են միգրանտների մեծ հոսք, որոնք փորձում են Բելառուսի տարածքով հասնել ԵՄ:

Բրյուսելը մեղադրում է Բելառուսի կառավարիչ Ալեքսանդր Լուկաշենկոյին Եվրամիության սահմաններում միտումնավոր քաոս ստեղծելու մեջ՝ ի պատասխան Մինսկի նկատմամբ սահմանված եվրոպական պատժամիջոցների։

Հերթական անգամ իրավիճակը Լեհաստանի և Բելառուսի սահմանին սրվեց նոյեմբերի 8-ին, երբ բելառուսական կողմից նրան մոտեցան Մերձավոր Արևելքի մի քանի հազար միգրանտներ։

Այդ ժամանակվանից նրանք շարունակել են Լեհաստանի ուղղությամբ ուժով սահմանը հատելու փորձերը՝ քարեր նետելով սահմանապահների ուղղությամբ, արցունքաբեր գազ կիրառելով և լազերներով կուրացնելով նրանց։ Ի պատասխան՝ լեհ սահմանապահներն օգտագործում են ջրցան մեքենաներ։

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է օրական սահմանը ճեղքելու միգրանտների կողմից օրական 195 փորձի մասին։ Ըստ սահմանապահների՝ ամենամեծ խումբը բաղկացած է եղել մինչև 200 հոգուց։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին