copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:25 20-11-2021

Չինաստանի բնակիչը ազատազրկման է դատապարտվել ինքնամեկուսացումը խախտելու համար

Չինաստանի Չունցզո Հուանսի-Չժուան ինքնավար մարզի Փինսյան քաղաքի ժողովրդական դատարանը ինքնամեկուսացումը խախտելու համար տղամարդուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժի ի կատար ածման մինչև երեք տարվա տարկետմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ չինական լրատվամիջոցներին հղումով:

Բացի այդ, քաղաքացին տուգանվել է 200.000 յուանով (մոտ 31.000 դոլար)։

Նշվում է, որ այս տարվա ապրիլին Վիետնամից Չինաստան ժամանած Ցաո ազգանունով տղամարդը սահմանը հատելիս առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկում չի նշել COVID-19-ի ախտանիշների առկայությունը, ինչպես նաև թաքցրել է տեղեկությունը, որ Վիետնամի հյուրանոցում, որտեղ նա բնակվել է, կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել։ Ցաոն խախտել է Չինաստանում գործող ինքնամեկուսացման կանոնները և կարանտինային հյուրանոցը լքել է ընկերների հետ հանդիպելու համար։

Տղամարդու գործողությունների պատճառով 459 մարդ բժշկական հսկողության համար մեկուսացվել է, ինչը հանգեցրել է զգալի տնտեսական վնասների, 14 օրով ինքնամեկուսացել է նաև սահմանային վերահսկողության 29 աշխատակից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ