Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:10 20-11-2021

ԵՄ-ն առաջին անգամ կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է հաստատել

ԵՄ-ում Դեղամիջոցների գործակալությունը (EMA) հաստատել է ամերիկյան դեղագործական հսկա MSD-ի մշակած կորոնավիրուսի դեմ Molnupiravir դեղամիջոցի օգտագործման արտակարգ թույլտվությունը, հաղորդել է գործակալության մամուլի ծառայությունը։

«EMA-ի դեղամիջոցների կոմիտեն (CHMP) ուղեցույցներ է հրապարակել COVID-19-ի բուժման համար նախատեսված Lagevrio-ի (նաև հայտնի է որպես մոլնուպիրավիր կամ MK 4482) օգտագործման վերաբերյալ: Դեղամիջոցը, որը ներկայում գրանցված չէ ԵՄ-ում, կարող է օգտագործվել մեծահասակների բուժման համար, որոնք հավելյալ թթվածնի կարիք չունեն և կորոնավիրուսի ծանր ձևի զարգացման մեծ հավանականություն ունեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեղահաբերը պետք է որքան հնարավոր է շուտ մտցվեն բուժման կուրսի մեջ՝ COVID-19-ի ախտորոշումից հետո և ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում։ Դեղամիջոցը թողարկվում է պարկուճների տեսքով, դրանք կարելի է ընդունել օրական երկու անգամ՝ հինգ օր շարունակ։

Ինչպես պնդում է արտադրողը, դեղամիջոցը նվազեցնում է օրգանիզմի բջիջներում կորոնավիրուսի բազմացման ունակությունը և դանդաղեցնում COVID-19-ի հետագա զարգացումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել