copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 19-11-2021

Էրդողանը չի հաղթի ընտրություններում՝ կարծում է սոցհարցման մասնակիցների կեսից ավելին

Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64.3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, փոխանցում է ermenihaber-ը։

Սոցհարցման մասնակիցների 62.3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, իսկ 64 տոկոսը կարծիք է հայտնել առ այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը չի կարողանալու հաղթահարել այդ ճգնաժամը։

«Ո՞ր կուսակցությանը ձայն կտաք արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում» հարցին պատասխանածների 25,6 տոկոսն ասել է, որ կքվեարկի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության, 24,2 տոկոսը՝ իշխող ԱԶԿ-ի, 10 տոկոսը՝ «Լավ», 8,8 տոկոսը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», իսկ 6,2-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունների օգտին։ 14,9 տոկոսը նշել է, որ դեռևս որոշում չի կայացրել։ Ըստ այդմ՝ չկողմնորոշվածների չներառման դեպքում ԺՀԿ-ն ստանալու է 30,1 տոկոս, իսկ ԱԶԿ-ն 28,4 տոկոս ձայն։

Հարցվածների 51 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայի գործող նախագահ, ԱԶԿ-ական Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանալու հաղթանակ տանել ընտրություններում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին