Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:31 19-11-2021

Ինչի՞ց է, որ ՀՀԿ-ն ստանում է ԵԺԿ-ի հասցեական հայտարարությունը, իսկ ամբողջ պետական ապարատը՝ ոչ․ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ մի քանի հարցադրում կատարեց: Մասնավորապես ասվեց․ «Պետք է հասկանալ, թե ռազմական գործողություններից 2-3 օր հետո փաստացի մոտ 2 տասնյակ մեր զինծառայողների մասին որեւէ տեղեկություն չկա: Մարտական գործողությունները տեղի են ունեցել ոչ այնքան մեծ հատվածում, դրանք լայնամասշտաբ բնույթ չեն կրել, կրակի ինտենսիվությունը այնքան մեծ չի եղել, որի արդյունքում մենք 2-3 օր մեր զինծառայողների մասին որեւէ տեղեկություն չունենայինք»։

Նա իր խորը մտահոգությունն է հայտնել հայ գերիների ճակատագրերի վերաբերյալ՝ ասելով, որ անկախ այն բանից, թե նրանք ինչ հանգամանքներում են գերեվարվել, անհետ կորել, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձևով հայրենադարձումը:
Նա ասաց նաև, որ ՀՀ իշխանությունները առաջնային հարցերը փորձում են ամեն կերպ հանրությանը ներկայացնել որպես երկրորդական հարցեր, որպեսզի ամենագլխավոր խնդիրը, այն է՝ ՀՀ տարածքների օկուպացումը, մնա ստվերի տակ։
Նա խոսեց նաև Փաշինյանի այն հայտարարության մասին, որում վարչապետը նշում է, թե սահմանագծման և սահմանազատման մասին Ռուսաստանի առաջարկած 3 դրույթները Հայաստանի համար ընդունելի են, այսինքն՝ սա ենթադրում է, թե ՀՀ շահից է բխում։ Սակայն այս ամենի հետ կապած մեծ կասկածներ կան։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ն գործուղումների ամենամեծ ֆոնդն ուներ։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ չեղավ մեկ երկիր, որը հիմնարար 3 սկզբունքներից ուժի կիրառումն իր հայտարարության մեջ հստակ ներկայացներ: Նույնը հիմա է՝ չկա որեւէ հասցեական հայտարարություն: Ո՞նց է ստացվում, որ ՀՀԿ-ն կարողանում է ստանալ ԵԺԿ-ի բավական հասցեական հայտարարությունը, իսկ ամբողջ պետական ապարատը խորհրդարանական դիվանագիտությամբ դա չի հաջողում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել