Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:17 18-11-2021

ԱՊՀ երկրների ռազմական ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի մասնակիցները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Ինչպես «ՄԿ»-ին հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից, իրենց պատվիրակություններ են ուղարկել Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Միջոցառմանը չեն մասնակցել Ադրբեջանի, Մոլդովայի, Թուրքմենստանի ներկայացուցիչները։

2014 թվականից Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ համաձայնագրերից։ ՌԴ պաշտպանության փոխնախարարի բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը նշել է, որ «ազգային զինված ուժերի շահերից ելնելով փորձարկվում են համագործակցության նոր ձեւեր»։ Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, քննարկել են հրթիռային և հրետանային սպառազինությունների վերանորոգման և վերականգնման խնդիրները, ինչպես նաև այնպիսի ռազմական մեքենաների զարգացման հիմնական ուղղությունները, ինչպիսին է բագգիn։ Ռուսական կողմը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի առաջադեմ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ցուցահանդես։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.