Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:39 18-11-2021

Մարիամ Մելքումյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ

ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ:

Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին:

2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր:

2021թ.-ից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակում իրականացվող «Ապատեղեկատվությանը հակազդելու արագ արձագանքման դրամաշնորհներ լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» (ՔՀԿ) ծրագրի ընթացքում իրականացրել է լրագրողական գործունեություն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի