copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:24 18-11-2021

Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ հերթական անգամ փայլեց ստախոսությամբ և ինքն իրեն հակասելու տաղանդով։ Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ չկրակելու հրաման տալու վերաբերյալ, Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Ի բնե հնարավոր չէ այնպիսի բան, որ Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման»։ Հետո ավելացրել էր․ «Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»։

Եվ պետական դավաճանության մասին խոսող անձը ընդամենը մի քնաի օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, դարձյալ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր․ «Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, Վաղարշակ Հարությունյանը կատարել է»։ Այսինքն՝ խոստովանում է, որ ինքը նախկինում տվել է մի հրաման, որն այսօր, իր իսկ խոսքերով, պետական դավաճանություն է։ Սա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ոչ առաջին, ոչ վերջին սուտը կամ մանիպուլյացիան է, երբ ինքն իր ասածներին դեմ է գնում, հակասում է, ստում ու մոլորեցնում հանրությանը։ Սա ընդամենը հերթական այդպիսի դեպքն է, որով նա փաստացի ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր դեմ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել